Հրդեհ Սոթքում. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար, 12 գյուղացի, 6 զինծառայող | Region

Հրդեհ Սոթքում. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար, 12 գյուղացի, 6 զինծառայող

Սեպտեմբեր 06,2024 22:31

Սեպտեմբերի 6-ին, ժամը 19:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղի դաշտերում այրվում է խոտածածկութ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։37-ին, մարվել՝ 21։26-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկութ, հրդեհաշիջում իրականացվել է մոտ 20 հա տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարարական ծառայող, գյուղի 12 բնակիչ, թիվ N զորամասի 6 զինծառայող և 1 միավոր տեխնիկա։

Նորություններ