Սարի տակ թաքնված հրաշքը. Մարտիրոս գյուղի վիմափոր եկեղեցին | Region

Սարի տակ թաքնված հրաշքը. Մարտիրոս գյուղի վիմափոր եկեղեցին

Սեպտեմբեր 07,2024 21:01

Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի մոտ գտնվող 13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Գեղարդից հետո ամենախոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում։ Այն ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում։ Եկեղեցու տարածքում կարելի է տեսնել 8-րդ դարի խաչքարեր։

Մարտիրոսանց վանքը կամ Մարտիրոսի Սուրբ Աստվածածին եկեղեցին շատ քիչ բացահայտված անկրկնելի վիմափոր կառույց է։ Այն ներքին հնչեղությամբ առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ` իր կառուցողական բարձր արվեստով։ Վանքի առջև, մինչ օրս, պահպանվել են հին գյուղատեղին, վանքի միաբանների կացարանների ավերակներն ու մինչև գետ փորված մոտ 300մ-ոց հորանցքի մուտքը։

Հայկական լեռնաշխարհի հրաշալիքներից մեկի մասին տեղեկություններով REGIONSTV-ի հետ կիսվել է Վայքի տարածաշրջանի հուշարձանների պահպանության համակարգող Համլետ Եղիազարյանը:

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

Նորություններ