Սեպտեմբերի 10-ից մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թթ. թատերաշրջանի բացումը | Region

Սեպտեմբերի 10-ից մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թթ. թատերաշրջանի բացումը

Սեպտեմբեր 08,2024 12:48

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ից մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թթ. թատերաշրջանի բացումը։

Նախարարության ենթակայությամբ գործող 21 և մարզային 6 թատերահամերգային կազմակերպություններ սեպտեմբերի 10-16-ը մշակութասեր հանրությանը կներկայացնեն առաջիկա թատերաշրջանում իրենց խաղացանկերն ու համերգային ծրագրերը:

Կազմակերպություններն առաջին անգամ հանդես կգան բացառիկ նախաձեռնությամբ՝ 2024-2025 թթ. թատերաշրջանի բացման շաբաթվա ընթացքում վաճառքում ունենալով 1000 դրամ արժողությամբ շուրջ 5000 տոմս:

Թատերաշրջանի բացումը կուղեկցվի հանդիսավոր արարողությամբ, որոշ թատերահամերգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց պրեմիերաներն ու համերգային նոր ծրագրերը:

Նորություններ