Հայկական բանակը 32 տարեկան է
Հունվար 28,2024 10:06
Այսօր Հայաստանում տոնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ Հայոց բանակի 32-ամյակը:
32 տարի առաջ անկախ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը, որի համար վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը։
Հայաստանի երրորդ Հանրապետության բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլով: Առաջին փուլը տևել է 1988 թ. փետրվարից մինչև 1992 թ. մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։
Երկրորդ փուլը տևել է 1992 թ․ հունիսից 1994 թ․ մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետություններն Ադրբեջանի ագրեսիայի թիրախում էին։
Երրորդ փուլը սկսվել է 1994 թ․ հունիսից և շարունակվում է մինչ այսօր։
Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը:
Տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել, համաձայն որի՝ հունվարի 28-ը սահմանվում է՝ որպես ոչ աշխատանքային օր։
Շնորհավոր տոնդ, Հայկական բանակ։
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024