Մի ամբողջ կյանք սպասել են. Գյումրիում՝ փայտե տնակում արդեն 4-րդ սերունդն է մեծանում | Region

Մի ամբողջ կյանք սպասել են. Գյումրիում՝ փայտե տնակում արդեն 4-րդ սերունդն է մեծանում

Դեկտեմբեր 07,2023 19:02

1988-ի երկրաշարժից 35 տարի անց էլ աղետի գոտում անօթևանության խնդիրը շարունակում է անլուծելի մնալ: Տնակների բնակիչներն այս ընթացքում ինչ խոստումներ ասես լսել են… Գյումրին աղետի գոտուց դարձնել զարգացման գոտի, տեխնոքաղաք, զբոսաշրջային կենտրոն և այլն: Ու ոչ մի փոփոխություն տնակային պայմաններում ապրողների կյանքում:

Գյումրիում դեռ 2600 տնակ կա: Տնակաբնակ տասնյակ ընտանիքների 35 տարում երբևէ բնակարանի առաջարկ չի եղել: Շատերը բնակարան կորցնելուց հետո չեն էլ փոխհատուցվել: Սա հետևանքն էր կառավարության մեկը մյուսին հաջորդած և միմյանց հակասող որոշումների: Ներկայացնում ենք մեկ ընտանիքի պատմություն, որն իր մեջ ամփոփում է աղետի գոտու հարյուրավոր ընտանիքների հավաքական պատկերը: 35 տարի անորոշության մեջ. գյումրեցի Մարիամ Սաֆարյանի ընտանիքը բնակարանատեր դառնալու հույս այլևս չունի: Շարունակ խաբվել են, մի ամբողջ կյանք սպասել. փայտե տնակում 4-րդ սերունդն է արդեն մեծանում:

Նորություններ