Մարդկային գործո՞ն, անտարբերությո՞ւն, թե՞՝ անփութություն. բանավեճ-քննարկում Տավուշի մարզում
Տավուշի մարզում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և մարզում առկա խնդիրները հաշվի առնելով՝ «Թիմ Ռեսուրս» ՀԿ–ն և REGIONSTV-ն բանավեճ–քննարկում են անցկացրել՝ վերլուծելով և քննարկելով մարզի բնակիչներին անհանգստացնող երկու կարևորագույն խնդիրները՝ անվտանգությունը և բնական աղետները։
Բանավեճը ներառել է հետևյալ թեմաները՝
-Անվտանգության ապահովման ընթացիկ միջոցառումները և դրանց արդյունավետությունը.
-Հնարավոր բնական աղետների կանխարգելման աշխատանքները և բնակչության պատրաստվածության հեռանկարները.
-Համայնքի դերը ճգնաժամային կառավարման գործում.
-Համագործակցային ռազմավարություններ՝ առավել ապահով ապագայի համար:
«Մարզային կյանքն իրականում» նախագծի շրջանակում անցկացված բանավեճ-քննարկման ընթացքում հանրայնացվել են Տավուշի համայնքների սահմանային անվտանգության մարտահրավերներն ու բնական աղետների հետևանքով առաջացած խնդիրները:
Բանավեճ–քննարկման ամբողջական տեսանյութը՝ ստորև: