Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սեպտեմբեր 12,2024 08:30

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 12-ին կեսօրից հետո 13-14-ը` ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով, 13-14-ն աստիճանաբար նույնքան կնվազի։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան 34.6°C (2014 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա 6.4°C (1969 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 20.6°C