Վանաձոր-Ալավերդի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
Սեպտեմբեր 11,2024 22:20
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, նաև ընկել է ծառ՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին քարը (մոտ 1 խմ) հեռացրել են ավտոճանապարհից և մասնատել ծառը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
