Եվրաջասթի նախագահը կայցելի Հայաստան | Region

Եվրաջասթի նախագահը կայցելի Հայաստան

Սեպտեմբեր 12,2024 11:53

Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության նախագահ Լադիսլավ Համրանը սեպտեմբերի 23-ին կայցելի Երևան։

Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ՝ ներկայացնելով աշխատակարգ-համաձայնագիրը։

Այցի շրջանակներում կստորագրվի  Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրին (խմբ․ համաձայնագիրը սեպտեմբերի 11-ին վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից) կից աշխատակարգ-համաձայնագիրը։

Ըստ Մինասյանի՝  աշխատակարգը հնարավորություն է տալու Հայաստանի իրավապահ համակարգին մասնակցել Եվրաջասթի կոլեգիայի լիագումար նիստերին, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին։

 

Նորություններ