Երբ եւ ինչու է ԳԱԼԱ-ն դադարեցրել եթերային հեռարձակումը | Region

Երբ եւ ինչու է ԳԱԼԱ-ն դադարեցրել եթերային հեռարձակումը

Հունվար 31,2022 16:59

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը չունի եթերային հեռարձակում Շիրակի մարզում 2020 թվականի դեկտեմբերից: Եվ դա որոշումն էր ԳԱԼԱ հեռուստաընկերության: Եթերային հաղորդակը անջատվել է  2020 թվականի դեկտեմբերի 1-ին:

Ինչո՞ւ…

Չնայած այն հանգամանքին, որ կառույցը ստացել էր հեղինակազորման հայտը և պատրաստվում էր լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին, պատերազմը և հաջորդող իրադարձությունները անկանխատեսելի զարգացումներ ունեցան:

Հանրային մուլտիպլեքսում լիցենզավորման մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետն էր  2020 թվականի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 11-ը: Այս օրերին երկիրը պետարազմի ճիրաններում էր:

ԳԱԼԱ-ն մինչև վերջին պահը ուներ այն սպասումը, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը քայլեր է ձեռնարկելու մրցույթի անցկացումը հետաձգելու ուղղությամբ, որովհետև տրամաբանությունից դուրս էր նման իրավիճակում որոշել՝ ում է բաժին հասնելու թվային հեռարձակումը:

Նոյեմբերի 9-ին ստորագրվեց հայտնի հայտարարությունը:

Նոյեմբերի 10-ին ԳԱԼԱ-ն նամակ ուղարկեց ՀՌՀ-ին՝ առաջարկով՝ հաշվի առնելով ծանր պատերազմով պայմանավորված վիճակը, կեսգիշերից հետո Հայաստանում ստեղծված աննախադեպ լարված իրադրությունը, պետական կառույցների աշխատանքի նոր մարտահրավերներն ու առաջնահերթությունները՝ հետաձգել 2020 թվականի նոյեմբերին նախատեսված մրցույթը:

Նորություններ