Էլինա Ավանեսյանը Երեւանում կվարի թենիսի վարպետաց դաս | Region

Էլինա Ավանեսյանը Երեւանում կվարի թենիսի վարպետաց դաս

Սեպտեմբեր 12,2024 17:01

Աշխարհի 50-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը կայցելի Երեւան։

«Կերոն» զարգացման հիմնադրամի, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ քաղաքացիություն ստացած Էլինա Ավանեսյանը կմասնակցի մի շարք միջոցառումների։

Սեպտեմների 16-ին Երեւանի Incourt Tennis Club-ում նախատեսված է նրա մամուլի ասուլիսը, որից հետո Էլինա Ավանեսյանը կհանդիպի արցախցի երեխաների հետ, կկիսվի իր ընտանիքի պատմությամբ և նրանց կհանձնի  նվերներ:

Էլինա Ավանեսյանը կվարի թենիսի վարպետաց դաս թենիսով զբաղվող երեխաների հետ, կկիսվի խորհուրդներով և մարզումների հնարքներով։

Սեպտեմների 17-ին Էլինա Ավանեսյանը կմասնակցի  Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային քննարկմանը սպորտի և մշակույթի ապագայի վերաբերյալ:

Նորություններ