Շիրակի մարզպետարանի վարչության պետն ու դպրոցի տնօրենը կալանավորվել են
Սեպտեմբեր 12,2024 18:39
Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետն ու Արթիկ խոշորացված համայնքի Հայկասար գյուղի դպրոցի տնօրենը կալանավորվել են։ Այս մասին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կաշառքի գործով անցնող վարչության պետ Հ․Կ-ն, դպրոցի տնօրեն Ն․Խ․-ն եւ նույն դպրոցի վարչատնտեսական գծով տնօրեն Ա․ Մ․-ն ձերբակալվել էին երեկ։
Հայկասար բնակավայրի վարչական ղեկավար Հրաչ Բարսեղյանը REGIONS TV-ին հայտնեց, որ այսօր Ա․ Մ․-ն այսօր գյուղում էր։ Նրա խոսքով՝ Նվեր Խաչատրյանը մոտ 7 տարվա տնօրեն է։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է, ըստ Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքի, Շիրակի մարզի «Հայկասարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար այս պահին հայտարարված է մրցույթ:
Կարինե Կազարովա