Գրիգորյանն ու Օվերչուկը պայմանավորվել են միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ՌԴ-ում | Region

Գրիգորյանն ու Օվերչուկը պայմանավորվել են միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ՌԴ-ում

Սեպտեմբեր 13,2024 21:41

Կառավարությունում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը:

Առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և կրթության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են փոխվարչապետերին կատարված աշխատանքները:

Նորություններ