Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը հաղթեց Վիետնամին
Սեպտեմբեր 14,2024 22:07

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չորրորդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Վիետնամի թիմին։
Երրորդ եւ չորրորդ խաղատախտակին հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը (2393) եւ Աննա Սարգսյանը (2364)։
Առաջին համար Լիլիթ Մկրտչյանը (2366) խաղաց ոչ ոքի։
Մարիամ Մկրտչյանի (2328) պարտիան դեռ չի ավարտվել։
Առաջին երեք տուրերում հայ շախմատիստուհիները պարտության են մատնել Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0) եւ Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։
Վիետնամը հաղթել է Թունիսին (4:0), Իռլանդիային (3,5:0,5) եւ Սինգապուրին (4:0):
Օլիմպիադայում մինչեւ սեպտեմբերի 22-ը կանցկացվի 11 մրցափուլ։ Սեպտեմբերի 17-ին հանգստյան օր է։
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025