Մարտիրոս գյուղի բնակիչները կոյուղատար համակարգի վթարից հետո լուրջ խնդիրների առաջ են կանգնել | Region

Մարտիրոս գյուղի բնակիչները կոյուղատար համակարգի վթարից հետո լուրջ խնդիրների առաջ են կանգնել

Սեպտեմբեր 15,2024 17:45

Վայք համայնքի Մարտիրոս գյուղի բնակիչները կոյուղատար համակարգի վթարից հետո  կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Խորհրդային տարիներից մնացած հին կոյուղատար խողովակները ճաքել են, կեղտաջրերը հոսում են գյուղի մի հատվածի փողոցներով։ Տհաճ հոտն ու միջատների ակտիվությունը բնակիչներին լուրջ անհանգստություն է պատճառել, որոնք չեն բացառում հիվանդությունների տարածման հնարավորությունը:

Խողովակների վատթար վիճակը հանգեցրել է նրան, որ կեղտաջրերը հոսում են Մարտիրոսի փողոցներով, իսկ մարդիկ զրկված են կոմունալ տարրական պայմաններից։ Տեղական համայնքային մարմինները նշում են, որ խնդիրն ակնհայտ է, սակայն գյուղապետարանը վթարավերականգնողական աշխատանքների համար չունի համապատասխան տեխնիկական միջոցներ։

Վայք համայնքի ղեկավարությունը խոստացել է առաջիկա օրերին լուծել կոյուղատարի վթարի խնդիրը, իսկ բնակիչները ստիպված են սպասել։

 

Կարապետ Կարապետյան

 

Նորություններ