Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, բնակչությանը․ պաշտպանության բնագավառում ՀՀ- Ֆրանսիա համագործակցությունը կշարունակվի
Սեպտեմբեր 16,2024 10:28
Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանության բնագավառում։ Այս մասին Երևանում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունը, տարածքը, բնակչությանը։ Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում։ Մենք դա անում ենք սուվերենության հարգանքով ու առանց որևէ էսկալացիայի կամքի»,- նշել է նա։
Սեժուրնեն նաև տեղեկացրել է՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում նոր պաշտոն է բացվել, որը պատասխանատու է լինելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունների ծրագրի համար։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
