Ուժգին պայթյուն Թուրքիայում. 1 զոհ, 30 վիրավոր
Սեպտեմբեր 16,2024 10:53
Թուրքիայի աևմտյան հատվածում գտնվող Սաքարիա նահանգի Հենդեքի շրջանում գտնվող մակարոնի արտադրամասում ուժգին պայթյուն է տեղի ունեցել:
Ահազանգից հետո դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD), Անտառային տարածքների վարչության և ոստիկանության ջոկատներ:
Տեղի ունեցածի հետևանքով 1 մարդ մահացել է, 30-ը վիրավորվել:
Պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Աղբյուր` ermenihaber.am
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
