Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սեպտեմբեր 17,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 17-ին և 19-20-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։