Ճանապարհորդություն հյուսիսից հարավ․ Բրիտանացի երիտասարդի տպավորությունները Գյումրի-Գորիս ճամփորդությունից | Region

Ճանապարհորդություն հյուսիսից հարավ․ Բրիտանացի երիտասարդի տպավորությունները Գյումրի-Գորիս ճամփորդությունից

Սեպտեմբեր 19,2024 11:00

Այս հոդվածում ես՝ բրիտանացիս և «Դեպի Հայք» կազմակերպության անդամը, ընթերցողին կպատմեմ իմ նախնիների երկրում այս հրաշալի ճանապարհորդությունից իմ տպավորությունների մասին։

Ինձ համար առաջին հետաքրքիր պահը եղավ հենց առաջին ժամին, երբ գործընկերներս ցույց տվեցին Թուրքիայի հետ սահմանը։ Մեկնած ձեռքի տարածության վրա, լեռների ստորոտում, երևում էին մզկիթներով ու մինարեթներով թուրքական գյուղերը։ Ընթերցողի համար դա կարող աննշան թվալ, բայց ես երբեք նման սահման չէի տեսել երկու շատ տարբեր երկրների միջև:

Նման սահմանային պարիսպներ ու ու դիտաշտարակներ միայն հեռուստացույցով եմ տեսել։ Նախ, Մեծ Բրիտանիայում մենք ընդհանուր սահման չունենք, քանի որ ապրում ենք կղզու վրա: Երկրորդ, Շենգենյան գոտու  եվրոպական երկրներում, որտեղ ես եղել եմ, կարելի է ազատ հատել սահմանները,  ուստի իմ տեսած թուրքական սահմանը ինձ համար դարձավ կյանքի ևս մեկ փորձ, և ես հստակ պատկերացրեցի Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը:

Պատմությունն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Պատմությունն անգլերենով՝ այստեղ

Նորություններ