Փաշինյան․ «Մենք ունենք օկուպացված տարածքներ, բայց ՀՀ կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձելու խնդիր չի դնում» | Region

Փաշինյան․ «Մենք ունենք օկուպացված տարածքներ, բայց ՀՀ կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձելու խնդիր չի դնում»

Սեպտեմբեր 18,2024 12:04

«ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որեւէ երկրից չունի տարածքային պահանջներ։ Այո, մենք ունենք օկուպացված տարածքներ, ավելի քանի 200 քառակուսի կիլոմետր, բայց ես ուզում եմ ասել, որ ՀՀ կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձելու խնդիր չի դնում, որովհետեւ կարծում ենք, որ մասնավորապես վերջերս Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ, հնարավորություն է տալիս եւ հավանական է դարձնում, որ բանակցային եղանակով սահմանազատման գործընթացում կկարողանանք այդ խնդիրը լուծել»,- այս մասին այսօր «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով Համաշխարհային հայկական գագաթնաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի հայտարարության մանրամասները՝ հղումով

Նորություններ