Փաշինյան․«Աշխարհում չկա երկիր, չկա ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել անվտանգություն Հայաստանի Հանրապետության համար»
«Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով Համաշխարհային հայկական գագաթնաժողովում պանելային այսօրվա քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բաքվի այն դժգոհություններին, ըստ որի՝ Փարիզը զինում է Երևանին։
Փաշինյան այս առնչությամբ ասել է․« «Իսկ ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից զենք գնել, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից զենք ձեռք բերի։ Մեր բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն իրենց մեջ»:
Փաշինյանն ասել է՝ Հայաստանի խնդիրն է իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի պաշտպանությունը եւ այս իրավունքը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների փաստաթղթերը պետության վրա դնում են պարտավորություն ապահովելու իրենց քաղաքացիների անվտանգությունը և մենք այս պարտավորությունները կատարելու են։
Վարչապետի խոսքով՝ երբ մենք խոսում ենք անվտանգության մասին, պետք է առաջին հերթին խոսենք ոչ թե զենքի, զինամթերքի մասին, որն ակնհայտորեն շատ կարևոր է, այլ՝ մեր միջավայրում ապրելու մեր կանոնների․«Աշխարհում չկա երկիր, չկա ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել անվտանգություն Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի Հանրապետության համար անվտանգություն ի վիճակի է ապահովել Հայաստանի Հանրապետությունն իր տարածաշրջանում խաղաղություն ապահովելու պարագայում։ Որովհետեւ, եթե մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, անվտանգության միայն մի երաշխիք կա՝ խաղաղությունը, ուրիշ ոչ մի երաշխիք չկա»։
Քննարկմանը մանրամասները՝ հղումով