Փաշինյան․«Խաղաղության պայմանագիրն է, որը պետք է լուծի Ադրբեջանում գերիների, պատանդ պահվող անձանց հարցը՝ անկախ նրանից այդտեղ դա բառացի գրվա՞ծ է, թե՞ ոչ» | Region

Փաշինյան․«Խաղաղության պայմանագիրն է, որը պետք է լուծի Ադրբեջանում գերիների, պատանդ պահվող անձանց հարցը՝ անկախ նրանից այդտեղ դա բառացի գրվա՞ծ է, թե՞ ոչ»

Սեպտեմբեր 18,2024 16:50

«Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով Համաշխարհային հայկական գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Խաղաղության պայմանագիրն է, որը պետք է լուծի Ադրբեջանում գերիների և պատանդ պահվող անձանց հարցը՝ անկախ նրանից այդտեղ դա բառացի գրվա՞ծ է, թե՞ ոչ»։

Ըստ Փաշինյանի՝ «Խաղաղության պայմանագիր» նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ․ «Մենք այսօր ասում ենք, որ խաղաղության պայմանագրի 80%-ը համաձայնեցված է, ասում ենք ինչը համաձայնեցված է, եկեք ստորագրենք և անցնենք այն մնացածին, ինչը որ համաձայնեցված չէ։ Հնչում է տեսակետ, որ ո՛չ, մինչև ամեն ինչ չհամաձայնեցվի կամ բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, այդ պայմանագիրը պետք է չստորագրվի: Իսկ քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում»։

Նա նշեց, որ ոչ մի տեղ չկա գրված, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա 25 հոդված և չի կարող ունենալ 17 կամ 15 հոդված․ «Այստեղ քաղաքական կամքի մեջ է խնդիրը»։

Նորություններ