Զախարովան ՀՀ ԱԽ քարտուղարին․«Ինչո՞ւ զբաղվել խարդախություններով նրանց թիկունքում, ովքեր կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ առցանց ձևաչափով մասնակցությունը «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության թեմատիկ համաժողովին։
«Միգուցե ընկեր Արմեն Գրիգորյանը չգիտի, հիշեցնեմ՝ հացահատիկը, որ Հայաստան է գնում տարբեր նպատակներով, 90%-ը գալիս է Ռուսաստանից»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Զախարովան։
Նա նշել է․ «Գուցե, այս դեպքում արժե՞ տեսահամաժողովի տեսակոնֆերանսի միջոցով կապ հաստատեք Ռուսաստանի Դաշնության հետ՝ քննարկելու ձեր իսկ պարենային անվտանգությունը: Դա արդար և հարգալից կլինի: Ինչո՞ւ զբաղվել խարդախություններով նրանց թիկունքում, ովքեր, ի թիվս այլ բաների, կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»։
Նա նաեւ ասել է՝ այդ հավաքների մասնակիցները պետք է գիտակցեն, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության․ «Կարծում եմ՝ Երևանում տեղյակ են մեր դիրքորոշման մասին և ելնում են նման արկածախնդրությունների իրատեսական գնահատականներից»։