ՌԴ-ն եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին․ ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ | Region

ՌԴ-ն եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին․ ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ

Սեպտեմբեր 21,2024 13:17

Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ՝ Ռուսաստանի դեսպանությունը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների «դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին»:

«Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման»,-ասված է ուղերձում:

Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է անկախության տոնը։  33 տարի առաջ, 1991 թվականին, սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը հանրաքվեում ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Նորություններ