Գյումրիի Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման և լուսավորության համար ՎԶԵԲ-ից կներգրավվի 2,7 մլն եվրո վարկ | Region

Գյումրիի Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման և լուսավորության համար ՎԶԵԲ-ից կներգրավվի 2,7 մլն եվրո վարկ

Սեպտեմբեր 24,2024 19:47

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին»  նախագծին։  Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ։

Ինչպես տեղեկանում եք հանձնաժողովից, նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նախագծով նախատեսվում է բանկից ներգրավել հավելյալ 2,720.000 եվրոյի չափով վարկ` Գյումրի քաղաքի Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման և լուսավորության ապահովման համար: Վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ է սահմանվել 2028 թվականի ավարտը:

Վաչե Տերտերյանը վստահեցրել է՝  համաձայնագրով ամբողջ ցանցի ոչ թե հատվածական, այլ համալիր վերափոխում է նախատեսվում:

Նորություններ