Ադրբեջանն ընդլայնում է իր ռազմատեխնիկական կարողությունները․ առաջիկա տարիներին պետբյուջեի ամենամեծ ծախսերն ուղղվելու են ռազմական ոլորտին
Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևն այսօր մասնակցել է Բաքվում անցկացվող Ադրբեջանի 5-րդ
պաշտպանական միջազգային ռազմաարդյունաբերական ADEX ցուցահանդեսին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներըի՝ Ալիևը հայտարարել է, որ երկրի պաշտպանունակության
ամրապնդումն առաջնահերթություն է։
Նա ասել է, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը շատ արագ է զարգանում է, երկիրն
ընդլայնում է իր ռազմատեխնիկական կարողությունները՝ հասնելով պաշտպանական արդյունաբերության
ոլորտում դինամիկ զարգացման եւ արտադրական հզորությունների արդիականացմանը․«Ներկայումս
Ադրբեջանն արտադրում է ավելի, քան 1000 տեսակի արտադրաք, ինչն ամրապնդում է ինչպես ազգային
անվտանգությունը, այնպես էլ միջազգային պաշտպանական համագործակցությունը»։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նախարարների կաբինետում ներկայացնելով հաջորդ տարվա
պետբյուջեի նախագիծը, հայտարարել է՝ առաջիկա տարիներին Ադրբեջանի պետբյուջեի ամենամեծ
ծախսերն ուղղվելու են ռազմական ոլորտին։