Սողանք, վերաբնակեցում, անորակ շինարարություն. սահմանամերձ Մարտիրոս գյուղի տարեգրությունը
Սեպտեմբեր 26,2024 10:45
Մարտիրոս գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Նախիջևանի հետ սահմանի մոտ: Մարզկենտրոնից ավելի քան 30 կմ հեռավորության վրա գտնվող Մարտիրոսը բաղկացած է հին ու նոր բնակավայրերից։ Հին գյուղը 1960-ական թվականներին որակվել է որպես սողանքային գոտի և բնակության համար ոչ պիտանի։ 1968 թ.-ին գյուղը տեղափոխվել է 2 կմ դեպի արևելք։
Մարտիրոսը հիմնադրվել է 1283թ.-ին, որի վկայությունն է գյուղի կենտրոնում տեղադրված հնամենի խաչքարը՝ իր արձանագրությամբ: Տարածաշրջանը հարուստ պատմություն ունի, շրջակայքում առկա են 11 մեծ ու փոքր հին գյուղատեղիներ, եկեղեցիներ, վանքեր ու բերդեր: Հին ու նոր Մարտիրոսի պատմական մանրամասներն ու ներկա իրավիճակը՝ REGIONSTV-ի տեսանյութում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
