Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Ֆրանսիան ուս-ուսի կանգնած է Հայաստանի կողքին. Էմանուել Մակրոն | Region

Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Ֆրանսիան ուս-ուսի կանգնած է Հայաստանի կողքին. Էմանուել Մակրոն

Սեպտեմբեր 26,2024 12:41

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, վերահաստատելով իր երկրի աջակցությունը Հայաստանին, հայտարարել է, որ Բաքվի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Փարիզն ուս-ուսի տված կանգնած է Երևանի կողքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած իր ելույթի ընթացքում։

«Վարչապետի հետ (խմբ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) Ֆրանսիան ուս-ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում։ Միջազգային հանրությունը պետք է լինի այնտեղ, որպեսզի ապահովի խաղաղ բանակցությունների հաջողությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանումը», – ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նորություններ