ՀՀ Սահմանադրությանը չի հակասում․ՍԴ-ն որոշում է կայացրել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի կանոնակարգի վերաբերյալ
Սեպտեմբեր 26,2024 20:52
ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքին վերաբերող կանոնակարգի սահմանադրականության մասին որոշումը։
ՍԴ-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է որոշումը։ Ըստ այդմ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
- Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հիշեցնենք, որ հարցի քննարկումը ՍԴ-ն սկսել էր սեպտեմբերի 24-ին։