Սամվել Մարտիրոսյան․ «Շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները»
Սեպտեմբեր 27,2024 15:43
«Այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները։ Բացի դրանից շատերը չեն կարողանում մտնել Ֆեյսբուք, քանի որ երկփուլայինի ՍՄՍ-ը չի գալիս»,-այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում զգուշացնում է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա հորդորում է օգտատերերին․ «Բոլոր նման խնդիրները, խնդրում եմ, ինձ ուղարկեն իրենց համարը ՝ WhatsApp -ի խնդրի դեպքում, եւ Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը ինչ-որ մի ընկերոջ միջոցով։ Կփորձեմ անմիջապես Մետային ուղարկել տվյալները – փորձենք ձեզ վերականգնել»։
Մարտիրոսյանն ավելի ուշ մանրամասների մասին տեսանյութ կպատարստի, թե ինչպես խուսափել նման դեպքերից։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
