Վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը | Region

Վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը

Սեպտեմբեր 30,2024 11:54

«Արաս» ազատ տնտեսական գոտու փոխտնօրենը հայտնել է, որ քանի որ Հայաստանն արդեն միացել է Carnet de Passages կոնվենցիային, այսուհետ վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը: Այս մասին հայտնում է regionmonitor-ը:

Նա շեշտել է, որ հայկական պետհամարանիշներով մեքենաներին Իրան մուտքի թույլտվությունը կխթանի զբոսաշրջությունը:

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը նշել է, որ այս խնդիրը միշտ դժգոհություն է առաջացրել հայկական կողմում, քանի որ սեփական մեքենաներով Իրան մուտք գործելու համար ստիպված էին զգալի գումարներ վճարել:

Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանն իր հերթին ընդգծել է, որ մուտքի դյուրացումը խթանի հայ զբոսաշրջիկների այցերն Իրան և հատկապես «Արաս» ԱՏԳ:

News.am-ն էլ տեղեկացնում է, որ Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբը նոր նախաձեռնություն է ներկայացրել՝ հեշտացնելու Հայաստանից տրանսպորտային միջոցների մուտքը Իսլամական Հանրապետություն, գրում է Tehran Times-ը:

Ծրագիրը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի կրճատմանը և անդրսահմանային ճանապարհորդությունների արագացմանը, պաշտոնապես մեկնարկել է շաբաթ օրը Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի մասնակցությամբ արարողության ժամանակ:

Նախաձեռնության շրջանակներում Իրան մեկնող Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են իրենց տրանսպորտային միջոցների համար ստանալ Carnet de Passages կամ մաքսային տարանցման փաստաթուղթ, որը թույլ կտա նրանց երկիր մուտք գործել նվազագույն ուշացումով։

Նորություններ