Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հոկտեմբեր 01,2024 08:30

Հանրապետության տարածքում`  

Հոկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ի կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                      

  •       Օդի առավելագույն ջերմաստիճան`                  30.3°C (2004թ.)
  •     Օդի նվազագույն ջերմաստիճան`                        5.1°C (1958թ.)
  •      Օդի միջին օրական ջերմաստիճան`                17.1°C

Նորություններ