Ավիացիան խնայում է ժամանակը, փրկում կյանքեր… օդային շոու Եղվարդում՝ ոլորտի զարգացման հեռանկարներով | Region

Ավիացիան խնայում է ժամանակը, փրկում կյանքեր… օդային շոու Եղվարդում՝ ոլորտի զարգացման հեռանկարներով

Սեպտեմբեր 30,2024 17:04

«Air Fest» փառատոնը հազարավոր այցելուների էր մեկտեղել Եղվարդում, որտեղ հետաքրքիր միջոցառում անցկացվեց՝ օդային շոուներով, ժամանցային և համերգային ծրագրերով:

«Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամ»-ի տնօրեն, «Air Fest» փառատոնի կազմակերպիչ, օդաչու Արմեն Սարգսյանի խոսքով՝ հիմնական նպատակը Հայաստանում փոքր ավիացիայի զարգացումն է, ինչը տարեցտարի զգալի և ակնհայտ է դառնում:

Առաջին միջոցառմանն ընդամենը 2 ինքնաթիռ է մասնակցել, իսկ Եղվարդում իրենց հնարավորությունները ցուցադրեցին Հայաստանից և այլ երկրներից շուրջ 2 տասնյակ օդանավեր:

Միջոցառման կարևորության, փոքր ավիացիայի և զբոսաշրջային ոլորտի զարգացման հնարավորությունների մասին REGIONSTV-ի հետ կիսվել են մասնագետներն ու փորձագետները:

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

Նորություններ