Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 02,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.3°C (2004թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.1°C (1958թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.1°C