Մարկ Ռյուտեն ստանձնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը | Region

Մարկ Ռյուտեն ստանձնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

Հոկտեմբեր 01,2024 15:36

Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Յենս Ստոլտենբերգին։  Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում Ռյուտեն հաստատել է իր աջակցությունն Ուկրաինային։

«Մենք պետք է այնպես անենք, որ Ուկրաինան գերիշխի որպես ինքնիշխան, անկախ և ժողովրդավարական պետություն», – ասել է Ռյուտեն։

Ռյուտեի նշանակումը տեղի է ունենում ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից շաբաթներ առաջ։ Նա ցրել է Հյուսիսատլանտյան դաշինքում առկա մտահոգությունները՝ կապված ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ելքի հետ։

«Ես անհանգստացած չեմ։ Երկու թեկնածուներին էլ լավ եմ ճանաչում։ Ես չորս տարի աշխատել եմ Դոնալդ Թրամփի հետ։ Նա ինքը պնդում էր ավելի շատ գումար ծախսել պաշտպանության վրա, և հասավ դրան, որովհետև ներկայում մենք իսկապես շատ ավելին ենք ծախսում, քան մինչև նրա նախագահությունը։ Քամալա Հարիսն էլ հրաշալի արդյունքներ է ցուցաբերել որպես փոխնախագահ։ Նա շատ հարգված առաջնորդ է։ Այնպես որ, ես երկուսի հետ էլ կկարողանամ աշխատել», – ասել է Ռյուտեն։

Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը 32 անդամից կազմված դաշինքը ղեկավարում էր 10 տարի։

 

Նորություններ