Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիայի պատճառով բազմաթիվ ավիաընկերություններ դադարեցնում են թռիչքները
Լուսանկարում պատկերաված են արկերը Երուսաղեմի երկնքում՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին, (լուսանկարը՝ ՄԵՆԱՀԵՄ ԿԱՀԱՆԱ / AFP)
Reuters-ի փոխանցմամբ՝Պարսից ծոցում գործող մի քանի ավիաընկերություններ փոփոխել են իրենց թռիչքային երթուղիները՝ Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո:
Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում օդային տարածքի սահմանափակումների պատճառով ավիաընկերությունները չեղարկում են այդ ուղղությամբ թռիչքները։
Emirates Airlines-ը հոկտեմբերի 2-ին և 3-ին չեղարկել է բոլոր թռիչքները դեպի Իրաք (Բասրա և Բաղդադ), Իրան և Հորդանան:
Qatar Airways-ը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Իրաք և Իրան և հակառակ ուղղությամբ։
FlyDubai-ը հոկտեմբերի 2-ին և 3-ին չեղարկել է թռիչքները դեպի Հորդանան, Իրաք, Իսրայել և Իրան։
Kuwait Airways-ը հայտնել է, որ ճշգրտել է թռիչքների երթուղիները իր որոշ ծառայությունների համար, ինչի արդյունքում փոխվել են թռիչքների ժամերն ու ժամանման վայրը։
Աբու Դաբիի Etihad Airways ավիաընկերությունը եւս հայտարարել է, որ այսօր փոփոխել է մի քանի չվերթուղներ։
Air France, British Airways, լեհական LOT-ը, գերմանական Lufthansa-ն եւ եվրոպական մի շարք ավիաընկերություններ, ինչպես նաև թուրքական Pegasus Airlines-ը դադարեցրել են թռիչքները դեպի Բեյրութ կամ Թել Ավին, որոշները՝ դեպի Իրան։