Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի դեմ. Միրզոյան | Region

Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի դեմ. Միրզոյան

Հոկտեմբեր 02,2024 22:11

Մենք պաշտպանել ենք Ադրբեջանի թեկնածությունը COP29-ի այս միջոցառումը Բաքվում անցկացնելու հարցում. իսկապես, ես հավատում եմ, որ հիմա մենք կարևոր հանգրվանում ենք, կա իրական հնարավորություն փակելու մեր տարածաշրջանում հակամարտության էջը, գոնե Հայաստանի և Ադրբեջանի միջև, և բացելու խաղաղության և համագործակցության դարաշրջանի նոր էջ։ Այս պահին առկա իրավիճակը, սակայն, այլ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում է news.am-ը:

Հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր վստահության զգացում ձևավորել հասարակության մեջ, առ այն, որ լինի կայուն խաղաղություն, երբ Ադրբեջանից հնչում են սպառնալիքներ,  Միրզոյանը պատասխանել է. «Իրապես լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ: Օրինակ, ադրբեջանական կողմն այժմ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը, որը, ինչպես գիտեք, հիմնականում համընկնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին։ Նրանք պնդում են, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն, ցավոք, տպավորությունը բոլորովին այլ է:

Դուք հարցնում եք, թե՞ ինչպես ես՝ որպես արտաքին գործերի նախարար, կամ իմ կառավարությունը, կարող ենք վստահություն ներշնչել: Ցավոք, չեմ կարող վստահություն հայտնել, քանի, որ ես վստահ չեմ Ադրբեջանի խաղաղ ծրագրերի հարցում»:

Նորություններ