Իրանում վերացրել են թռիչքների սահմանափակումները | Region

Իրանում վերացրել են թռիչքների սահմանափակումները

Հոկտեմբեր 03,2024 12:22

Իրանի իշխանությունները չեղարկել են թռիչքների բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին Թեհրանի կողմից Իսրայելին զանգվածային հրթիռային հարված հասցնելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

«Այն բանից հետո, երբ ապահովվել են բոլոր պայմաններն  անվտանգ թռիչքների համար, վերացվել են բոլոր սահմանափակումները, և ավիաընկերություններին թույլատրվել է իրականացնել չվերթերն առավոտյան ժամը 5:00-ից»,-  հայտնել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուն:

Նա հավելել է, որ նախկինում չեղարկված բոլոր չվերթերի տոմսերի արժեքը կփոխհատուցվի ուղևորներին։

Իրանի ողջ տարածքում ավիաչվերթերը չեղարկվել էին հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 3-ը՝ անվտանգության ապահովման նպատակներով։

Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։

 

Նորություններ