Ադրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ | Region

Ադրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ

Հոկտեմբեր 04,2024 22:57

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«ՀՀ ԱԳՆ-ն որոշել է քնից արթնանալ ու արձագանքել Ալիևի այսօրվա հայտարարություններին՝ թեև վերջինս արդեն մի շաբաթ է հայտարարությունների շքերթ է սկսել։

ԱԳՆ արձագանքում կա նման հարցադրում՝ «Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից․․․»։

Ադրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ։ Ինձ թվում է լավ կանեին ԱԳՆ-ում քնած մնային ու չարձագանքեին, քանի որ նման արձագանքը ցույց է տալիս իրենց թույլ ու անճար վիճակը, ինքնարդարացնող տեքստ և ոչ մի գնահատական Ադրբեջանի կողմից տարվող ակնհայտ սադրիչ քաղաքականությանը․․․»։

Նորություններ