Արսենյանն ու Լավրովը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները և տարածաշրջանային օրակարգի որոշ հարցեր
Հոկտեմբեր 04,2024 22:15
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերը։ Դրա մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի որոշ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լավրովը «ջերմորեն շնորհավորել է Արսենյանին դիվանագիտական առաքելության ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերջերս նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել աշխատանքում՝ ի շահ երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման»։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
