Ստամբուլի եկեղեցում զինված հարձակման մեղադրանքով ձերբակալվել են Տաջիկստանի և Ռուսաստանի քաղաքացիներ
Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա կատարված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, թուրքական ոստիկանությունը ձերբակալել է դեպքի վայրից փախած երկու կասկածյալի, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում Երլիքայան հայտարարել է, որ ձերբակալվածները Տաջիկստանի և Ռուսաստանի քաղաքացիներ են, և ոստիկանությունը ստուգում է «Իսլամական պետության» ջիհադիստների հետ նրանց հնարավոր կապերը։ Այդ խմբավորումն արդեն հայտարարել է հարձակմանը իր մասնակցության մասին։
Հունվարի 28-ի առավոտյան երկու դիմակավորված անձինք ներխուժել են Ստամբուլի Սուրբ Մարիամ եկեղեցի և գնդակահարել մեկ անձի՝ Թուրքիայի 52-ամյա քաղաքացի Թուրսեն Ջիհանին։ Հարձակվողներին հաջողվել էր փախչել։ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել 30 հասցեներում, բերման է ենթարկվել 47 մարդ։