Շարժական մամոգրաֆը Գեղարքունիքում է․մարզի կանայք կարող են անվճար հետազոտվել | Region

Շարժական մամոգրաֆը Գեղարքունիքում է․մարզի կանայք կարող են անվճար հետազոտվել

Հոկտեմբեր 09,2024 14:07

Մինչև հոկտեմբերի վերջ շարժական մամոգրաֆը կլինի Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքներում:

Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ըստ նախարարության՝ Գեղարքունիքում ռիսկային խմբի տարիքային շեմը 45-68-ն է։

Ծրագրի շրջանակներում շուրջ 30․000 կին Առողջապահության նախարարության պատվերով շարժական մամոգրաֆի միջոցով արդեն անվճար հետազոտվել է:

300-ից ավելի դեպքերում խնդիրը հայտնաբերվել է վաղ փուլում:

Ծրագիրն ունի հստակ սահմանված թիրախային խմբեր։

Շահառուներն են ասիմպտոմատիկ՝ որևէ գանգատ կամ գոյացություն չունեցող, սակայն կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի տարիքային խմբին պատկանող կանայք։

Հետազոտություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակում։

Ըստ վիճակագրության՝ հիվանդության վաղ հայտնաբերումը ազդում է բուժման արդյունքների վրա, փոքրանում է միջամտությունների ծավալը, քիմիաթերապևտիկ բուժումից հրաժարվելու հնարավորություն է ստեղծվում, կրճատվում են կրծքագեղձի հեռացմամբ բարդ վիրահատությունների դեպքերը։

Նախաքաղցկեղային փուլում հիվանդության հայտնաբերումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը՝ իջեցնելով մահացության թիվը շուրջ 30%-ով։

Նորություններ