Հայաստանի հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ | Region

Հայաստանի հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ

Հոկտեմբեր 09,2024 21:40

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ, որտեղ հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և հարձակվող Արթուր Սերոբյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Տորսհավնի «Տորսվյոլուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:30-ին (Երևանի ժամանակով):

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով) «Տորսվյոլուր»մարզադաշտում:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն այդ երկրի հավաքականի հետ կանցկացնի Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի թիմը Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան – «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Կալիսիր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Շեցին, Լեհաստան)
Էդգար Սևիկյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան – «Դեբրեցեն» (Հունգարիա)
Արթուր Միրանյան – «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)
Լուկաս Սելարայան – «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Արտակ Դաշյան – «Նոա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Նորություններ