Անհայտ կորածների, նաև գերեվարվածների ընտանիքներին ևս երկու ամիս կտրամադրվի 300 հազարական դրամ աջակցություն
Գործադիրը ևս երկու ամիս ֆինանսական աջակցություն կտրամադրի 11 անհայտ կորածների, նաև՝ գերեվարվածների ընտանիքներին։
Այս մասին որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում։
Ըստ այդմ՝ 11 անհայտ կորածների, նաև գերեվարվածների ընտանիքներին կտրամադրվի անձի հաշվով 300 հազարական դրամ սոցիալական աջակցություն:
Որոշման նախագծում նշված է, որ հատկացվող դրամական օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայցվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ը, սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, ինչպես նաև գերեվարվածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Ուստի կառավարությունը որոշեց ևս երկու ամսով տրամադրել օգնություն նշված ընտանիքներին։
Նրանք դիմումները կարող են ներկայացնել մինչև այս տարվա հոկտեմբերի 15-ը ներառյալ: