Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 11,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 11-13-ի, 15-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի, 15-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 11-ի կեսօրից հետո, 12-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.0°C (2003թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.1°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.7°C