Նա իր պոետիկ ու փորձարարական ոճով դարձել է ժամանակակից արձակի նորարար․ Նոբելյան մրցանակը շնորհվել է հարավկորեացի գրող Հան Կանին | Region

Նա իր պոետիկ ու փորձարարական ոճով դարձել է ժամանակակից արձակի նորարար․ Նոբելյան մրցանակը շնորհվել է հարավկորեացի գրող Հան Կանին

Հոկտեմբեր 10,2024 17:48

Այս տարի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է հարավկորեացի գրող Հան Կանին։ Նա այս մրցանակին է արժանացել իր բուռն բանաստեղծական արձակի համար, որն առերեսվում է պատմական տրավմաներին և բացահայտում մարդկային կյանքի փխրունությունը։ Նա յուրահատուկ գիտակցում է մարմնի և հոգու, ողջերի և մեռածների միջև կապը և իր պոետիկ ու փորձարարական ոճով դարձել է ժամանակակից արձակի նորարար:

Այս մասին ասվում է Նոբելյան կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Հան Կանգը 2016-ին ստացել է Բուքերյան միջազգային մրցանակ՝ իր «Բուսակերուհին» վեպի համար։

Նորություններ