Վերադառնա՞լ 10-ամյա կրթությանը, թե՞ ոչ. «Դպրոցը փորձադաշտ չէ»
Մայիս 23,2022 11:00
Հանրակրթական դպրոցներում այսօր բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների կարիք կա։ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը չի կարողանում բավարարել այս պահանջը, քանի որ այդ ֆակուլտետներում ուսանողների պակաս կա։
Եթե դիմորդը հայտագրվել է կենսաբանություն և քիմիա առարկաներից քննություն հանձնելու համար, որպես կանոն ցանկանում է բժիշկ դառնալ, ոչ թե ուսուցիչ։ Չնայած իրականացվող փոփոխություններին և խոստումներին՝ Հայաստանում կրթական համակարգը մնում է խնդիրներով լեցուն։ «Ա1+»-ի մեր գործընկերների անդրադարձը կրթական մի քանի խնդիրների։