Հրաժարականներ․որոշ պաշտոնյաներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել
Հոկտեմբեր 11,2024 11:46
Վերջին մեկ-երկու օրում առանցքային պաշտոնյաներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել։
Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Լուրը հաստատել է կառույցի խոսնակ Լիանա Ազիզյանը։
Այսօր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել, որ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն:
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը ևս հրաժարականի դիմում է գրել։
Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հաստատել է այս տեղեկությունը։ Շաբոյանը հայտնել է, որ փոխնախարարը հրաժարական է ներկայացրել սեփական դիմումի համաձայն։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
