ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
Հոկտեմբեր 11,2024 12:54
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկացնում է «Ազդարար» հարթակը։
Ըստ այս աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրություն է կատարվել ԶՈՒ ԳՇ նախկին պետին պատկանող գույքի առնչությամբ, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։
Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել հոկտեմբերի 18-ին։
Նա, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, հայտնել դիրքորոշում ու ներկայացնել հայտարարագիր։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
