Լիլիթ Մակունցը և Լորա Քելին քննարկել են Կանզասի նահանգապետի՝ Երևան այցին, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
Հոկտեմբեր 15,2024 20:58
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կանզասի նահանգապետ Լորա Քելիի հրավերով հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով եղել է նահանգում՝ մասնակցելու Կանզասի բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին Գեներալ-մայորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառման ավարտից հետո դեսպանը հանդիպում է ունեցել նահանգապետ Լորա Քելիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, Նահանգապետի Երևան այցի, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստանի և Կանզաս նահանգի գործընկերությունը խորացնելու մասին:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
